Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3582-Ա  12.10.2017թ.

ԱՐԱԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արաիկ Խաչատրյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.12/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.07.2016թ. հ.07072016-01-0034 վկայական) կից ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 157.16քմ (ծածկագիր՝ 01-007-069-023), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի կամ շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային /գործառնական/ նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության:
Քննարկվող հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի     8-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի   հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.09.2017թ. հ.18-06/1-Խ-2105 եզրակացությունը.
1.Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.12/1 հասցեում գտնվող, Արաիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 157.16քմ մակերեսով հողամասը շենքի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 462050 (չորս հարյուր վաթսուներկու հազար հիսուն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.Հողամասի սահմանները որոշվում են 157.16քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.12/1 հասցեում գտնվող հողամասին կից ընդլայնման նպատակով տրամադրվող 157.16քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ