Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3583-Ա  12.10.2017թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ          
 



Սուսաննա Աթասյանը դիմել է Երևանի քաղաքապետարան` Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 21-ի հ.841-Ա որոշման հիման վրա, Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին կրպակաշարի, իրեն պատկանող հ.1/7  կրպակի ¥անշարժ գույքի սեփականության ¥օգտագործման¤ իրավունքի գրանցման 11.11.2009թ. հ.2671530 վկայական¤ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու խնդրանքով:         
Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին կրպակաշարի  հ.1/7  հասցեում  գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 1.801.059 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության 23.08.2017թ.    հ. 18-06/1-Ա-6108 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սուսաննա Աթասյանի հետ կնքել համաձայնագիր` Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 21-ի հ.841-Ա որոշման հիման վրա, Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին կրպակաշարի սեփականության իրավունքով նրան պատկանող հ.1/7 կրպակի զբաղեցրած 32.2քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի օգոստոսի 22-ին կնքված վարձակալության հ.1569/07-Մ/Ս պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումը.               
1)պայմանագրում «Աթասյան Արմեն» բառերը փոխարինել «Աթասյան Սուսաննա» բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը.>>.   
3)պայմանագրի 8-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ «1457»  թիվը՝  «7284 /յոթ հազար երկու հարյուր ութսունչորս/» թվով ու բառերով:
2.Ընդունել ի գիտություն, որ  սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող  իրավունքը  ենթակա է  պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝  դրա ուժի մեջ  մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական  դատարան՝  երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման  վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի նկատմամբ  հսկողությունն  ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ