Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

 

  3584-Ա  12.10.2017թ.

 

ՌՈՍՏՈՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.98 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Ենոք>> ՍՊԸ-ի գրությունը՝ Ռոստոմի փողոցի հ.98 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 10.04.2003թ. հ.1030876 վկայական) համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ռոստոմի փողոցի հ.98 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 6654224 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի  դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  30.08.2017թ.  հ.18-06/2-52342 եզրակացությունը.
1.Լիազորել  Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  Երևանի քաղաքապետի   անունից,  <<Ենոք>> ՍՊԸ-ի հետ կնքել  համաձայնագիր` Ռոստոմի փողոցի հ.98 հասցեում գտնվող շինության զբաղեցրած 12.7քմ մակերեսով  հողամասի  համար 2003 թվականի մարտի 25-ին կնքված վարձակալության հ.308/ԳԱ պայմանագրի  գործողության  ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև  կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության   ժամկետը երկարացվել է  մինչև  2020  թվականի  հունվարի 31-ը>>.
2)պայմանագրի 4-րդ կետի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն):>> բառերը.
3)պայմանագրի 4.4  ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին,>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի  8-րդ կետը շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<8.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի  5 (հինգ) տոկոսը, որը կազմում է  6801 ՀՀ դրամ, տվյալ հողամասի կադաստրային  արժեքը 1 քմ-ի համար՝ 10710  ՀՀ դրամ  է:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման  վարչությունների  պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
 

 
                       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ