Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3586-Ա  12.10.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ  ՆՈՐ ՆՈՐՔԻ  ՋՈՒՂԱՅԻ  ՓՈՂՈՑԻ Հ. 4/1 ՇԵՆՔԻ  Հ. 21՝ 64,76 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՄԱԿԵՐԵՍՈՎ  ԲՆԱԿԱՐԱՆՆ  ԱՆՀԱՏՈՒՅՑ  ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական  ակտի  ընդունման  համար հիմք է հանդիսացել Սուրեն  Բադալյանի   դիմումը՝ Երևանի Նոր  Նորքի Ջուղայի փողոցի հ. 4/1 շենքի հ.21՝ 64,76 քմ ընդհանուր մակերեսով  բնակարանը   մասնավորեցնելու   մասին:             

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և  60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի  հ.648-Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածի  4-րդ  կետի  2-րդ  ենթակետը.                        
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  հ. 29032013-01-2334 վկայական) Երևանի Նոր Նորքի  Ջուղայի  փողոցի հ. 4/1 շենքի հ. 21՝ 64,76 քմ  ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Արծվիկ, Դուստրիկ,  Սուրեն,  Սամվել,  Սարգիս  Բադալյաններին,  անչափահասներ՝  Արծվիկ  Սուրենի  Բադալյանին (ծնված՝  2001թ.) և    Ալեքս  Սամվելի  Բադալյանին (ծնված՝  2016թ.) (7 անձ, այսուհետ  նվիրառուներ)` որպես  ընտանիքի անդամների  համատեղ  սեփականություն:                 

2.Լիազորել  Երևանի  Նոր Նորք  վարչական շրջանի ղեկավարին (Արմեն Ուլիխանյան)` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների  հետ  կնքել  բնակարանի  նվիրատվության  մասին  պայմանագիր: 3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը  կատարվում  են  նվիրառուների  կողմից:             

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա  ընթացքում կամ դատական  կարգով  Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան` երկամսյա   ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի  Նոր Նորք  վարչական շրջանի  ղեկավարի  վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:

 

                                                          
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ