Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


3587-Ա  12.10.2017թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի Հ. 99-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՇԽԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ,
ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշխեն Գասպարյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 1998 թվականի հոկտեմբերի 2-ի հ. 756-Ա որոշման  հիման վրա,  Դավթաշենի 1-ին թաղամասի հ.7 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 18.12.1998թ. հ.075719 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  կողմից  19.09.2017թ. տրված տեղեկանքի՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 160097 ՀՀ դրամ:                                     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի   հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն որոշմամբ հաստատված   հավելվածով,  հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 05.10.2017թ. հ.20/2 Ե-657գրությունը.  
1.Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2012 թվականի հունվարի 12-ի <<Աշխեն Գասպարյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողությունների ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին>> հ.99-Ա որոշումը:
2.Լիազորել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Աշխեն Գասպարյանի հետ կնքել համաձայնագիր` Դավթաշենի 1-ին թաղամասի հ.7 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած 20.9քմ մակերեսով հողամասի համար 16.10.1998թ. կնքված հողամասի վարձակալության հ.ՓԲ-344 04/84 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումներն.    
1/պայմանագրի 19-րդ  կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020թ. հունվարի 31-ը:>>.
2/պայմանագրի 5.2 ենթակետից հանել <</այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն/>> բառերը.
3/պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը հօգուտ Վարձատուի>> բառերը.
4/պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5/ պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսը, որը կազմում է  2836 ՀՀ դրամ, տվյալ հողամասի կադաստրային արժեքը 1 քմ -4524 ՀՀ դրամ է:>>.
6/ պայմանագրի 15-րդ կետում << 0.25%>> թիվը փոխարինել << 0.05%>> թվով.
7/ պայմանագրի 13-րդ կետում <<103004220044  հաշվեհամարին ՀՀ կենտրոնական բանկում>> թիվը և բառերը փոխարինել <<Երևանի թիվ 2 գանձապետական բաժանմունք` 900055314133 հաշվի համարին:>> թվերով և բառերով:
3.Աշխեն Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին տրամադրել <<Դավթաշենի 1-ին թաղամաս, հ.7 շենք, ավտոտնակ հ.9>>  հասցեն:                                 
4.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին:
5.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     
   

                   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ