Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3591-Ա  12.10.2017թ.

ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արսեն Վարդանյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 1998թ. սեպտեմբերի  11-ի հ.639 որոշման հիման վրա, Արցախի  փողոցի  հ.20/1 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 27.11.1998թ. հ.054032 վկայական/  զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի 12.09.2017թ. հ.ԱՏ-08/09/2017-1-0001 տեղեկանքի` ք.Երևան, Արցախի  փողոցի  հ.20/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքն, ըստ կադաստրային գործի տվյալների, կազմում է 907996 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով,  հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի  09.10.2017թ. հ.20/2 Ե-669 գրությունը.
1.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արսեն Վարդանյանի  հետ կնքել համաձայնագիր`Արցախի փողոցի հ.20/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 32,76քմ մակերեսով հողամասի համար 18.09.1998թ. կնքված վարձակալության հ.3972 պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020  թվականի հունվարի 31-ը:».
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել «(այդ թվում՝  իրականացնելու կապիտալ շինարարություն)» բառերը.
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել «կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հօգուտ Վարձատուի» բառերը.
4)պայմանագրի 4-րդ կետում «1հա=14646180» բառը և թվերը փոխարինել «1հա=45240000» բառով և թվերով.
5)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից։».
6)պայմանագրի 9-րդ կետում «տաս» բառը փոխարինել «3/երեք/» թվով և բառով, իսկ «Չորս հազար յոթ հարյուր իննսունութ» բառերը փոխարինել «4446» թվով.
7)պայմանագրի 15-րդ կետում «0,25» թիվը փոխարինել «0,05» թվով:
2.Արցախի հ.20/1 շենքի բակում գտնվող ավտոտնակին տրամադրել «Արցախի փողոց, հ.18ա շենք, ավտոտնակ հ.52» հասցեն։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, «Հողի և ունեցվածքի գործառնություններ»  ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ