Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3597-Ա 02.10.2019թ.


ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ 5-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.26 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ՓԱՅԼԱԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 04.12.2018թ. տրված հ.18-06/Օ-330 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ՉԱՓԱԳՐՈՒՄ ԷԼԻՏ” ՍՊԸ-ի կողմից 14.11.2012թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (04.09.2019թ. հ.Հ-8765).
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 11-ի «Երևան, Շենգավիթ Նոր Խարբերդի այգեգործական տարածք 5-րդ փողոց հ.26 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Ռուբեն Փայլակի Հակոբյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.1129-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումը` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվում է ուժը կորցրած:
2. Երևան, Շենգավիթ Նոր Խարբերդի այգեգործական տարածք 5-րդ փողոց հ.26 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 03.03.2016թ. տրված հ.03032016-01-0235 վկայական) քաղաքացի Ռուբեն Փայլակի Հակոբյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 82.3 քառ.մետր (բնակելի /այգետնակ/) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 172830 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար ութ հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ