Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3600-Ա 02.10.2019թ.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2019թ. օգոստոսի 29-ին կայացած նիստի հ.1 և 2 արձանագրությունները, ղեկավարվելով հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով.
1. Համաձայն սույն որոշման հ.1 և 2 հավելվածների 2019թ. օգոստոսի 29-ին կայացած հողամասի աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել հողամասեր:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ աճուրդում հաղթող /գնորդ/ ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարի մուծումը /փոխանցումը/ Երևանի քաղաքապետարանի հ.900015211411 հաշվարկային հաշվին:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարների /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտ:
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) աճուրդում հաղթած անձինք հողամասերի հասցեի տրամադրման ծառայության դիմաց վճարում են 15000 դրամ Երևանի քաղաքապետարանի 900015211452 հաշվեհամարին:
2) հողամասերի օտարման պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ