Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3601-Ա  13.10.2017թ.

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԽՈՒՄԲ  
ՍՏԵՂԾԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

      

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 22 –րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2015 թվականի սեպտեմբերի 10-ի  հ.1044–Ն որոշման  հավելվածի 17-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 18.04.2017թ. հ.ԱԱ/ԱՄ 1-3/4082-17 գրությունը՝  «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց տրամադրված բնակարաններում բնակվելու և պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու հանգամանքն ուսումնասիրելու նպատակով.
1.Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, համաձայն հ.1-7 հավելվածների։
2.Հանձնարարել միջգերատեսչական աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել եզրակացություններ։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ  Ռ. Զաքարյանի  վրա։
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի  առաջին տեղակալ  Կ. Արեյանը։


  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ