Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3602-Ա  13.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ.
1.Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրել.
1)«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին՝ Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու վաստակի համար,
2)ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանին՝ գրականության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար,
3)հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանին՝ հայկական հեռուստատեսության բնագավառում ունեցած հաջողությունների և բեղմնավոր գործունեության համար,
4)Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանին՝ Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու վաստակի համար,
5)«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին՝ առողջապահության բնագավառում ունեցած ձեռքբերումների և բարեխիղճ աշխատանքի համար,
6)հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին՝ հայկական հեռուստատեսության բնագավառում և թատերարվեստում ունեցած հաջողությունների համար,
7)Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին՝ Երևան քաղաքի  մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու վաստակի համար,
8)ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության  առաջին սպայական գումարտակի հրամանատար Արման Հակոբյանին՝ Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար,
9)ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Աշոտ Սարգսյանին՝ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար,
10)«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ Արարատ Ավագյանին՝ Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված   գործունեության, ինչպես նաև բարեխիղճ և երկարամյա աշխատանքի համար,
11)ԵԿՄ վարչության անդամ, N զորամասի բուժքույր, ավագ ենթասպա Անահիտ Վարդանյանին՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած աջակցության համար,
12)Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ կրթության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անբասիր գործունեության համար,
13)Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին՝ թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար։



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ