Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3605-Ա  13.10.2017թ.

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ»
ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  հ. 604-Ն որոշման հավելվածի 62-րդ կետի 4-րդ ենթակետով և 63-րդ կետով.
1.Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել.
1)հունահռոմեական  ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին,
2)«Երևանի Մալաթիա–Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ–ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Վարդումյանին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ