Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3606-Ա  13.10.2017թ.


«ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N604-Ն որոշման N1 հավելվածի 5-րդ կետի 1.1 ենթակետով և 12.4-րդ կետով.
Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ.
1.«Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրել.
1)Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին՝ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար,
2)ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ, արվեստագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանին՝ արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար,
3)կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին՝ Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և երաժշտարվեստում ունեցած հաջողությունների համար,
4)Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին՝ Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար։
   


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ