Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3624-Ա   17.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՇՈՎՐՈՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.71 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԲՆՈՒՍ ԱՂԵԿԻ ԳԱՐԱՓԻԴԻԻ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աբնուս Աղեկի Գարափիդիի  (ծնված 23.03.1963թ.) դիմումը։ Երևանի Շովրոյան փողոցի հ.71 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 401.65քմ, որից 306քմ մակերեսով հողամասն Աբնուս Աղեկի Գարափիդիի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 08.12.2011թ. հ.2829326):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1970 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 29.08.2017թ. հ.1-0250 ,«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.07.2017թ. հ.8609 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.09.2017թ. հ.20-Ել-854 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շովրոյան փողոցի հ.71 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի
2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Շովրոյան փողոցի հ.71 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Աբնուս Աղեկի Գարափիդիի  սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 306քմ մակերեսով հողամասին կից 95.65քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 95.65քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Շովրոյան փողոցի հ.71 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
4.Երևանի Շովրոյան փողոցի հ.71/1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Շովրոյան փողոց հ.71 տուն>>։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
           



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ