Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3627-Ա  17.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի Հ.5065-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Արմեն Ակոբ>> ՍՊԸ-ի գրությունը՝ Երևանի քաղաքապետի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի հ.5065-Ա որոշմամբ բարեկարգելու և կանաչապատելու նպատակով ընկերությանը տրամադրված Անդրանիկի փողոցին հարակից  <<Չինարի>> այգու 10146.0քմ մակերեսով հողամասին կից հողամասը նույն նպատակով հատկացնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.10.2017թ. հ.18-06/2-57907 եզրակացությունը.    
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի հոկտեմբերի 10-ի <<Անդրանիկի փողոցին հարակից <<Չինարի>> այգին բարեկարգելու և կանաչապատելու թույլտվություն տրամադրելու մասին>> հ.5065-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման մեջ <<10146.0քմ>> թիվը փոխարինել <<12034.77քմ>> թվով։
2.Սահմանել, որ հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կող¬մից տրված 12034.77քմ մակերեսով հողամասի համար թողարկված հատակագիծ-սխեմայով՝  չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծ-սխեման:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ