Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3628-Ա  17.10.2017թ.

ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.55/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ
ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ» համատիրություն /ՀՄՏ/ կառավարիչ Տրդատ Սարգսյանի դիմումը՝ Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու և նոր հատակագիծ հաստատելու  մասին։
Տարածքի  տեղազննումից և  տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասը փաստացի ենթարկվել է մասնակի ուրվագծային փոփոխության, բայց մակերեսը մնացել է նույնը:
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունք-ների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով,  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.10.2017թ. հ.18-06/2-59553 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 11433.59քմ։
2.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/5 հասցեում գտնվող 11433.59քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված  հատակագծով՝ չեղյալ համարելով հ.1655-2009 և հ.1680-2008 /10495.88քմ մակերեսի չափով/ գլխավոր հատակագծերը։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ  իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։           
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ