Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3629-Ա  17.10.2017թ.
                                  
1-ԻՆ ԵԿՄԱԼՅԱՆ  ՓՈՂՈՑԻ Հ.8 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ
ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել  Էդուարդ Նիկոլյանի դիմումը՝ 1-ին Եկմալյան փողոցի հ.8 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 19.10.1998թ. հ.028858 վկայականը։
Քննարկվող հողամասը, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով, գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիա/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում, ընդհանուր օգտագործման հողերի հավասարաչափ համադրությամբ: Հողամասի մակերեսը կազմում է 53,53քմ, համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում /ծածկագիր՝  01-006-401-007/։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և   60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի  1-ին մասի  2-րդ կետով, 135-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի  59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 18.05.2017թ. հ.07/Ա-2094, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  06.10.2017թ. հ. 18-06/1-Ն-218 եզրակացությունները.    
1.Վերականգնել 1-ին Եկմալյան փողոցի հ.8 հասցեում գտնվող հողամասի   հողհատկացման հիմքերը՝ 53,53քմ մակերեսի չափով։
2.1-ին Եկմալյան փողոցի հ.8 հասցեում գտնվող հողամասի   սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3.ՀՀ  կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ 1-ին Եկմալյան փողոցի հ.8 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման։
4.Սահմանել, որ ՀՀ  հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ  կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նշված հասցեում գտնվող 53,53քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Շուշանիկ Վարդանյանին, Նարեկ Վարդանյանին, Լիլիկ Վարդանյանին, Էդուարդ Նիկոլյանին (Էդուարդ Ասատրյանին) և Էլեն Ասատրյանին։
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշի¬նության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
8.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ