Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3630-Ա  17.10.2017թ.
       
ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.81/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Սատուրն-Գրին>> ՍՊԸ-ի դիմումը՝ Բագրատունյաց պողոտայի հ.81/3 հասցեում գտնվող շինության (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 22.11.2007թ. հ.2260850 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Բագրատունյաց պողոտայի հ.81/3 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը 87131 ՀՀ դրամ է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի  դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  13.09.2017թ.  հ.18-06/2-55935 եզրակացությունը.
1.Լիազորել  Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  Երևանի քաղաքապետի անունից,  <<Սատուրն-Գրին>> ՍՊԸ-ի հետ կնքել  համաձայնագիր` Բագրատունյաց պողոտայի հ.81/3 հասցեում գտնվող շինության զբաղեցրած 208.0քմ մակերեսով  հողամասի  համար 2007 թվականի նոյեմբերի 20-ին կնքված վարձակալության հ.8588 պայմանագրի  գործողության  ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի  հետևյալ  փոփոխությունն ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև  կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության   ժամկետը երկարացվել է  մինչև  2020  թվականի  հունվարի 31-ը>>.
2)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
3)պայմանագրի  8-րդ կետում <<մեկ /1/>> բառը և թիվը փոխարինել <<հինգ>> բառով, իսկ <<9410>> թիվը՝ <<47050>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման  վարչությունների  պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
    
    

                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ