Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3631-Ա  17.10.2017թ.
                                  

ՍԱՄՎԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՈՒ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ,  ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Հայրապետյանի լիազորված անձ Նելա Արտուշյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2005թ. ապրիլի 20-ի հ.838-Ա որոշման հիման վրա, Նոր Նորքի 2մ/շ Ն. Ստեփանյան փողոցի հ.14 շենքի դիամց գտնվող, սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի  (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 07.09.2005թ. հ.2033087 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
 Նոր Նորքի 2մ/շ Ն. Ստեփանյան փողոցի հ.14 շենքի դիամց գտնվող  ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 601 351 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ, 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի     հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի 11.10.2017թ. հ.20/2 Ե-676 գրությունը.
1.Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն  Ուլիխանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սամվել Հայրապետյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորքի 2մ/շ Ն. Ստեփանյան փողոցի հ.14 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի զբաղեցրած 29.2քմ մակերեսով հողամասի համար 20.08.2005թ. կնքված վարձակալության հ.3462 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020  թվականի հունվարի  31-ը».
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)» բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել՝ նոր 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
«6.7. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից».
5)պայմանագրի 8-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «3/երեք/» թվով և բառով, իսկ «1321» թիվը՝ «3963» թվով:
2.Սամվել Հայրապետյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Ն.Ստեփանյան փողոց, հ.14 շենք, ավտոտնակ հ.4»  հասցեն:                               
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի, «Հողի և ունեցվածքի գործառնություններ»   ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
    


 
                      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ