Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
        3632-Ա  17.10.2017թ.                  

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ <<ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում գտնվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի հ.37  նիստի արձանագրությունը, որով համաձայնություն է տրվել ընկերության քննարկվող տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:             
Քննարկվող՝ 271.09քմ մակերեսով հողամասը /ծածկագիր՝ 01-006-525-001/ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.10.2017թ. հ.18-06/2-60250 եզրակացությունը.
1.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում գտնվող՝ 271.09քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) <<ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 16 265 400 (տասնվեց միլիոն երկու հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ)։
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի  հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 271.09քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են 271.09քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի առուվաճառքի մասին պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման կայացման օրվանից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ