Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3634-Ա  17.10..2017թ.
                                  
ԴՐՈՅԻ ՓՈՂՈՑԻ  Հ.45 ՀԱՍՑԵՈՒՄ  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ  ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ  ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
                                            


Վարչական  ակտի  ընդունման  համար  հիմք  է հանդիսացել  լ/ա Խաչիկ Վասիլյանի դիմումը՝ նախագծման  թույլտվության  հիման  վրա  մշակված բնակելի տան հողամասում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար աշխատանքային նախագիծը  համաձայնեցնելու  և  շինարարական  թույլտվություն  ստանալու  մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 12.02.2009թ. հ.2580048 վկայականը և 13.09.2017թ.  տրամադրված  հ.01/18-Վ-1256-844 շինարարության  թույլտվությունը։     
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի  44-րդ կետի ժբ) ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.10.2017թ. հ.18-06/1011 եզրակացությունը.
1.Դրոյի փողոցի հ.45 հասցեում կառուցապատվող հողամասին հարող և ճարտարապետաշինարարական նախագծերով առանձնացված 11.9քմ մակերեսով տարածքը (հողամասը) վարձակալության իրավունքով տրամադրել Սեդա Բալագյոզյանին, Արեգ և Վաչագան Վասիլյաններին` շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակի սահմաններում ներառելու համար:
2.Լիազորել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Սեդա Բալագյոզյանի, Արեգ և Վաչագան Վասիլյանների հետ, 13.09.2017թ. մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով, կնքել վարձակալության պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսի չափով։ Քննարկվող հողամասը գտնվում է տարածագնահատման 7-րդ գոտում։
3.Քննարկվող՝ 11.9քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով  հաստատված  հատակագծով,  որի թողարկման համար սահմանել  7-օրյա ժամկետ։
4.Ընդունել  ի  գիտություն, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի իրավունքները  և  պարտավորությունները  դադարում  են։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից  ծագող իրավունքը՝ ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու օրը։
7.Սույն որոշումը կարող է  վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  երկամսյա  ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա¬շինության, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։              
       

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ