Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
3635-Ա  17.10.2017թ.
            
ԱՋԱՓՆՅԱԿ  ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ-3  ԹԱՂԱՄԱՍԻ Հ.19/9  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ,  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ 43.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ  ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Հովհաննես Հարությունյանի   դիմումը՝ Աջափնյակ վարչական շրջանի Գ-3 թաղամասի հ.19/9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  իրեն  պատկանող բնակելի տան  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների  պետական  գրանցման  հ.11022015-01-0013  վկայական) 1-ին հարկի 43.0քմ (հ.2/0.3քմ/ և հ.3/42.7քմ/) մակերեսով տարածքի գործառական նշանակությունը հասարակական  սահմանելու մասին, ինչպես նաև <<ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից 09.10.2017թ. տրված շինության ներքին չափագրման փաթեթը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի  2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» հ.88  որոշման  հաստատված  կարգի 7-րդ կետով  և  2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի հ.49 կետով,  հաշվի  առնելով  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  ճարտարապետության  և  քաղաքաշինության  վարչության 28.09.2017թ.  հ.18-08/1-Հ-6487 եզրակացությունը.
1.Աջափնյակ  վարչական  շրջանի Գ-3  թաղամասի  հ.19/9  հասցեում գտնվող, Հովհաննես Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 1-ին հարկի` 43.0քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային  փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /<<ՀՀՇՆ 30-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով/։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և  Աջափնյակ  վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում  նշված տարածքը  հաշվառել  որպես  հասարակական  նշանակության օբյեկտ:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված  անշարժ  գույքի գործառական և հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն  ուժի  մեջ է  մտնում  այն  ստանալու  հաջորդ  օրը։
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Աջափնյակ  վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը։

   

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ