Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
   
         3637-Ա  17.10.2017թ.         

     
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻ 9-ՐԴ ԿԻՍԱԿԱՅԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ
ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 5450ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ
ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Պողոսյանի դիմումը` Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ  կիսակայարանի  հարակից տարածքում գտնվող 5450քմ վարելահողի հիմքերը վերականգնելու և սահմանների ճշտված հատակագիծ թողարկելու մասին:  
Երևանի Ժողովրդական պատգամավորների Շահումյանի տեղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի կողմից Երևանի Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում գտնվող 5450քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Վալոդյա Պողոսյանին 1992թ. տրամադրվել է հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայական: Վլադիմիր Պողոսյանը 2015 թվականին մահացել է և վերջինիս տրամադրված 5450քմ մակերեսով հողամասը համաձայն Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ հ.2-84 վճռի, 30.07.2015 թվականի հ.5101, հ.5102, հ.5103 և հ.5104 ըստ օրենքի ժառանգության իրավունքի  վկայագրերի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի փոխանցվել է ժառանգներ՝ Մառլիկ Ասատրյանին և Աշոտ,Աիդա, Անուշավան Պողոսյաններին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.06.2017թ.  հ. 18-06/1-Պ-1188 գրության համաձայն՝ Մառլիկ Ասատրյանի և Աշոտ, Աիդա, Անուշավան Պողոսյանների կողմից Երևանի Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում փաստացի օգտագործվում է 5450քմ մակերեսով հողամաս /փաստաթղթերով 5450քմ/: Հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
ՀՀ նախարարների խորհրդի 13.06.1991թ. հ.398 որոշման /ուժը կորցրել է 25.12.1997թ./ 2-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը  անցնում են Երևան քաղաքի պատգամավորների Շահումյանի  շրջանային խորհրդի  գործադիր կոմիտեի  տնօրինությանը, նրանց հանձնելով  համապատասխան  հողակադաստրային գրքեր:
ՀՀ նախարարների խորհրդի 05.03.1991թ. հ.164 որոշման /ուժը կորցրել է 01.03.1998թ./ 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` մինչև հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնումը  պատգամավորների  համապատասխան տեղական /գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային/ խորհուրդների գործադիր կոմիտեները հողի սեփականատերերին կամ օգտագործողներին տալիս են ժամանակավոր վկայականներ:
ՀՀ կառավարության 31.12.1998թ. հ.867 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումները` կնքված համապատասխան համայնքների ղեկավարների կողմից, հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը,…:
ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքները, դրանց սահմանափակումները, ներառյալ` սերվիտուտները, ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:                    

ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն`
…4.Մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ  իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
1.Հողամասի հատակագիծը օգտագործման համար սահմանված մասշտաբով գծված հողամասի տեղագրական գծագիրը /քարտեզը/ է, որում, տվյալ հողամասի սահմաններում, վերջին  նկարահանման /հանութագրման/ պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան, պատկերված են հողամասի  իրավիճակը և սահմանները:
…3.Հողամասի հատակագիծը և նկարագրությունը, սահմանանիշերի տեղադրումը կատարվում են հողամասն ստացողի միջոցների հաշվին: Հողամասի հատակագիծն ու նկարագրությունը կազմում և նրա սահմանները տեղանքում ամրացնում են լիազորված պետական մարմինը կամ հողաշինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք:
Հողամասի հաստատված հատակագիծը հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասն է:
ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
Պետության և համայնքների սեփականություն համարվող  հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված հողամասերի  նկատմամբ իրավունքները կարող են սահմանափակվել`
…5/ …կառուցապատման իրավունքը բացառելու պայմանով.
…10/հողամասի նպատակային օգտագործման  փոփոխման արգելքով.
...14)այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով:
ՀՀ կառավարության 12.04.2001թ. հ.286 որոշման 3-րդ կետի համաձայն`
…ը)այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեսական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը` հարկային տեսչություններում, բնակշահագործման տեղամասերում, նախկին կոմունալ տնտեսություններում պահպանվող փաստաթղթերի, հողամասերի սեփականաշնորհման մասնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.
Ղեկավարվելով վերոգրյալ փաստական և իրավական հիմքերով.
1.Մառլիկ Ասատրյանի և Աշոտ, Աիդա, Անուշավան Պողոսյանների անվամբ որպես սեփականություն վերականգնել Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ կիսակայարանի հարակից տարածքում գտնվող  հողամասի հողհատկացման հիմքերը 5450քմ մակերեսի չափով:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3.Մառլիկ Ասատրյանի և Աշոտ, Աիդա, Անուշավան Պողոսյանների սույն որոշման 1-ին կետով որպես սեփականություն վերականգնված հողամասի նկատմամբ կիրառել հետևյալ սահմանափակումները`
1)տվյալ հողամասում բացառել կառուցապատման իրավունքը` որևէ շենքի կամ շինության կառուցումը, որևէ այլ շինարարական աշխատանքների իրականացումը` անկախ դրա մակերեսից, նպատակային և գործառական նշանակությունից.
2)նշված հողամասը ենթակա է օգտագործման բացառապես որպես վարելահող:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
7.Սույն որոշման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ