Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ


3640-Ա  17.10.2017թ.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանարապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1044-Ա որոշման 3-րդ կետի 1-ին  ենթակետի կատարումն ապահովելու նպատակով՝
1.Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝

                                           Հանձնաժողովի նախագահ

Ա.Ստեփանյան        Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
                                          հանրակրթության վարչության պետ

                                         Հանձնաժողովի անդամներ

Ա. Ղազարյան               Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
                                           հանրակրթության վարչության
                                           դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ                               
Ռ.Աբրահամյան             Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
                                            ֆինանսական վարչության բյուջետային
                                            ծրագրավորման բաժնի առաջին կարգի
                                            մասնագետ
Ա.Հովսեփյան                 «Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց»    
                                           պետական ոչ առևտրային կազմակերպության
                                           տնօրեն
Վ.Հովսեփյան                 «Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց»    
                                           պետական ոչ առևտրային կազմակերպության
                                           հաշվապահ

2.Հանձնարարել հանձնաժողովին.
1)ապահովել «Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շարժական գույքը ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հ.14 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու աշխատանքների իրականացումը.
2)կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարություն:
3.Սույն  որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը      դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի  վրա:
4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ