Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3655-Ա 19.10.2017թ.
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախշուն Տավարացյանի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ներկայացվել է վարչական բողոք՝ Երևանի քաղաքապետի կողմից 2017 թվականի օգոստոսի 15-ին տրված N 01/18-Գ-3667-730 շինարարության թույլտվությունը վերացնելու վերաբերյալ:
2017 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ Տ-506 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի լսումներին մասնակցելու համար ծանուցվել են Նախշուն Տավարացյանն ու Արթուր Նալբանդյանը:
2017 թվականի հոկտեմբերի 10-ին Նախշուն Տավարացյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով իր կողմից 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետով՝
1.Նախշուն Տավարացյանի 2017 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ Տ-506 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել՝ Նախշուն Տավարացյանի կողմից դիմումից հրաժարվելու հիմքով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ