Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3660-Ա 09.10.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի Հ. 3134-Ա
ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ. 3335-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» h.3134-Ա որոշման 1-ին կետում «Հովիկ Սուքիասյան» բառերը փոխարինել «Հովիկ Ոսկերչյան» բառերով:
2. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի «Հրայր Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման սահմանելու մասին» հ.3335-Ա որոշման նախաբանի 1-ին պարբերությունում «Սոնյա Ավետիսյան» բառերը փոխարինել «իրեն» բառով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ