Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.11.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ
  
4089-Ա  17.11.2017թ.

ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ.18 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ
ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարլենա Հունանյանի դիմումը՝ Շիրազի փողոցի հ.18 շենքի բակում գտնվող խանութ-կրպակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 24.08.2005թ. հ.1978841 վկայական, ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցման 20.09.2017թ. հ.3507 վկայագիր) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Շիրազի փողոցի հ.18 շենքի բակում գտնվող գույքի կադաստրային արժեքը 1373512 ՀՀ դրամ է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  03.10.2017թ. հ.18-06/1-Հ-6448, Հ-6547 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարլենա Հունանյանի հետ կնքել  համաձայնագիր` Շիրազի փողոցի հ.18 շենքի բակում գտնվող խանութկրպակի զբաղեցրած 41.9քմ մակերեսով հողամասի  համար 2005 թվականի օգոստոսի 22-ին կնքված վարձակալության հ.3909 պայմանագրի գործողության  ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի  հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի  հունվարի 31-ը>>.
2)պայմանագրի 4-րդ կետի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն):>> բառերը,
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին,>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետում <<1>> թիվը փոխարինել <<հինգ>> բառով, իսկ <<1896>> թիվը՝ <<9478>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման  վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
     


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ