Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.11.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

   4090-Ա  17.11.2017թ.

ՀԱՍՐԱԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12/1 ՀԱՍՑԵՈՒՄ,  ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԿԱԼՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մամիկոն Խաչկալյանի դիմումը՝ Հասրաթյան փողոցի հ.12/1 հասցեում, վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու և որպես ընդլայնում, լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.11.2016թ. հ.02112016-01-0169  վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում Մամիկոն Խաչկալյանի կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 124.73քմ, վկայականում ամրագրված՝ 104.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող՝ 124.73քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում։    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և հողային օրենսգրքի 48-րդ, 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի  12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 24.10.2017թ.  հ.18-06/1067 եզրակացությունը.
1.Հասրաթյան փողոցի հ.12/1 հասցեում, վարձակալության իրավունքով Մամիկոն Խաչկալյանին   տրամադրված 104.0քմ մակերեսով հողամասին կից՝ 20.73քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում վարձակալության իրավունքով, մինչև 2020 թվականի  դեկտեմբերի  31-ը ժամկետով տրամադրել Մամիկոն Խաչկալյանին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի   21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
2.Հողամասի սահմանները որոշվում են 124.73 մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավար-ման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մամիկոն Խաչկալյանի հետ կնքել Հասրաթյան փողոցի հ.12/1 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով  իրեն տրամադրված 104.0քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 1-ին կետով տրամադրվող 20.73քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2020 թվականի  դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 124.73քմ /բենզալցման կայան/ մակերեսով հողամասի  համար հողամասի կադաստրային արժեքի 20 /քսան/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Հասրաթյան փողոցի հ.12/1 հասցեում Մամիկոն Խաչկալյանին վարձակալության իրավունքով պատկանող 104.0քմ մակերեսով հողամասի համար կնքված  պայմանագիրը  լուծելու մասին։  
4.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ