Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4118-Ա 04.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ 19-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.19/7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹԻՆ ՄԻՇԵՀԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթին Միշեհի Օհանջանյանի (ծնված 22.03.1983թ.)դիմումը։ Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.19/7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 199.54քմ, որից 151.0քմ մակերեսով հողամասն Արթին Միշեհի Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայակն տրված՝ 10.08.2018թ.հ.10082018-01-0017):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 23.04.2019թ. հ.1-0090, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.10.2019թ. հ.17616 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.05.2019թ. հ.20-Ել-689 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.19/7 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.19/7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթին Միշեհի Օհանջանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 151.0քմ մակերեսով հողամասին կից 48.54քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 48.54քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Արաբկիրի 19-րդ փողոց հ.19/6 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Արաբկիր 19-րդ փողոց հ.19/7 տուն>>։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ