Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4193-Ա  22.11.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի Հ.880-Ա ՈՐՈՇՄԱՆ  ՀԻՄԱՆ ՎՐԱ  2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ ԿՆՔՎԱԾ Հ.449 ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք  է  հանդիսացել Միքայել և Կարեն Վարդանյանների լ/ա Արսեն Գասպարյանի դիմումը` Շահամիրյանների փողոցի հ.9 շենքի հ.1 հասցեում, սեփականության իրավունքով Միքայել և Կարեն Վարդանյաններին պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08082017-01-0228 վկայական) զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը  լուծելու  մասին:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 318-րդ, 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշումն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  03.11.2017թ. հ.18-06/1-Գ-4968 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Միքայել և Կարեն Վարդանյանների հետ կնքել համաձայնագիր` Շահամիրյանների փողոցի հ.9 շենքի հ.1 հասցեում գտնվող՝ 59.8քմ մակերեսով հողամասի համար  2005 թվականի օգոստոսի 18-ին  կնքված հ.449 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան  փոփոխություն հողօգտագործողների  հաշվառման  բազայում:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և  Շենգավիթ  վարչական  շրջանի  ղեկավարի  վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ