Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4194-Ա  22.11.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի Հ.2476-Ա  
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ  հոդվածով, հիմք ընդունելով 1992 թվականի հունվարի 14-ի սեփականության վկայագիրը և նոր ներկայացված /նոր դիմումին կից/ Երքաղխորհրդի գործկոմի շենքերի և շինությունների անձնագրավորման և գույքագրման վարձակալական վարչության հանձնաժողովի նիստի հ.5/27 արձանագրությունը, հաշվի առնելով Հրայր Գասպարյանի և Խաչատուր Տոնոյանի՝ Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 19-ի հ.2476-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին դիմումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.11.2017թ. հ.18-06/1-Գ-5010 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 19-ի <<Դավթաշենի 2-րդ փողոցի հ.40 բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու, հողօգտագործման իրավունքը ձևակերպելու և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու մասին>> հ.2476-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման մեջ «Հրայր Գասպարյան» բառերը փոխարինել «Հրայր Գասպարյան և Խաչատուր Տոնոյան» բառերով.
2)որոշման նախաբանի 3-րդ պարբերությունում, 3-րդ և 6-րդ կետերում՝ «206.7քմ» թիվը փոխարինել «308.94քմ» թվով.
3)որոշման նախաբանի 4-րդ պարբերությունում, 4-րդ և 5-րդ կետերում՝ «1706.7քմ» թիվը փոխարինել «2034.84քմ» թվով».
4)որոշման  1-ին, 2-րդ և 3-րդ կետերում՝ «1500քմ» թիվը փոխարինել «1725.9քմ» թվով.
5)որոշման 3-րդ կետում նշված «935111 /ինը հարյուր երեսունհինգ հազար հարյուր տասնմեկ/» թիվը և բառերը փոխարինել «1397645 /միլիոն երեք հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր քառասունհինգ/» թվով և բառերով.
6)որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«5.Հողամասի սահմանները որոշվում են 2034.84քմ մակերեսի համար հաստատված գլխավոր հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.1228-2017 հատակագիծը:».
7)որոշման 8-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետը հաշվարկել սույն որոշման ընդունման պահից:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
         


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ