Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4207-Ա  22.11.2017թ.

     ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի
Հ.3769-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.3769-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1-ին կետի «Մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ» սյունակում՝ «Այվազյան Անահիտ Դավթի» բառերը  փոխարինել «Թերջյան Թերեզա Հրաչի» բառերով.
2)որոշման 1-ին կետի «Ծնողական խորհրդի ներկայացուցիչ» սյունակում՝ «Հովհաննիսյան Էդուարդ Ռոբերտի» բառերը փոխարինել «Անտոնյան Անուշ Վոլոդյայի» բառերով։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ  Ա.Սուքիասյանի վրա:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ