Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.11.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

4208-Ա  22.11.2017թ.
 
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով «Գռզո Պլազա» ՍՊԸ-ի տնօրեն Ռոզա Խաչատրյանի համաձայնությունը, տրված Զավարյան փողոց հ.6 հասցեում Երևանի քաղաքապետի 2000թվականի հունիսի 23-ի հ.733 որոշմամբ վարձակալության իրավունքով տրամադրված 1200.0քմ մակերեսով հողամասից 1174.67քմ մակերեսի չափով հողամասի վրա ինքնակամ կառույց կառուցելու հիմքով 2002թ. հունիսի 28-ին կնքված հ.833/ԳԱ հողամասի վարձակալության մասին պայմանագիրը լուծելու մասին ևև, նկատի ունենալով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող Նար-Դոսի փողոց հ.3 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի՝ սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալված հողամասում առկա շինությունները քանդված են.
1.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Նար-Դոսի փողոց հ.3 հասցեում գտնվող 1288.69քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տանը կից օժանդակ շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը  համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։
2.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձ՝ Ասպրամ Խաչիկի Տոնոյանին /անձնագիր AN0280000, տրված 001կողմից 29.11.2012թ, ծնված 23.02.1966թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Զավարյան փողոց, հ.6շենք, բն.1/:
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին՝Ռոզա Խաչատրյանի հետ կնքել 2002թ. հունիսի 28-ին կնքված հ.833/ԳԱ հողամասի /1200.0քմ մակերեսով հողամասից 1174.67քմ  մակերեսի չափով/ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ