Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

4484-Ա  08.12.2017թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱԼԱԲՅԱՆ
ՓՈՂՈՑԻ Հ.20/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ա.Սահակյանի դիմումը՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի հ.20/4 հասցեում կառուցապատում իրականացնելու համար տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ճարտարապետաշինարարական նախագիծը և շինարարության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու  մասին։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ա.Սահակյանի դիմումը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի հ.20/4 հասցեում կառուցապատում իրականացնելու համար 21.01.2009թ. տրված հ.02/18-07/1-Զ-587-45 ճարտարապետահատակագծային առաջադրանքը,  22.03.2011թ. և 30.08.2012թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Ե-23-118 և հ. 01/18-05/1-Զ-458-847 ճարտարապետաշինարարական նախագծերը, 22.03.2011թ. և 30.08.2012թ. տրված հ.01/18-Ե-23-137 և հ.01/18-Զ-459-809 շինարարության թույլտվությունները։
2.Սույն որոշումը կարող է վարչական  կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։            
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  
 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ