Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4490-Ա  11.12.2017թ.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐՆ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի հ․286, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ․648-Ն և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ․1540-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 08.12.2017թ․ նիստի  արձանագրությունով  տրված առաջարկությունները․
1.Աճուրդով օտարման նպատակով առանձնացնել հողամասեր համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15․12․2005թ հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակությունների սահմանումը չեն առնչվում ՀՀ կառավարության 29․12․2011թ հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում են 2-րդ ենթակետի դրույթների հետ և հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետին՝ սույն որոշման հ.5 և 7 կետերում նշված հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել  հասարակական կառուցապատման, հ.1,2,3,6 և 8 կետերում նշված հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել  բնակելի կառուցապատման, իսկ հ.4 կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար սահմանել արդյունաբերություն, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային և արդյունաբերական օբյեկտների՝ գործառնական նշանակության։
3․Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
4․Աճուրդի օր նշանակել հրապարակային ծանուցման օրվանից հետո 30-րդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։
5․Հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
6․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․Նիկոյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ