Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
4494-Ա  11.12.2017թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին»  ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ՀՀ տարածքային նախարարի 2006թ. օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն և «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամաններով, Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատա¬կարգերը հաստատելու մասին»  N 8187-Ա որոշմամբ.
1.Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորումն անցկացնելու համար 2017թ. դեկտեմբերի 12-ին  ժամը 12.00-ին նախատեսված ատեստավորման  հանձնաժողովի կազմը  (կցվում է)։
2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանին։
3.Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Բուլղադարյանին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ