Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

4495-Ա  12.12.2017թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ԵՐԵՎԱՆԻ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ՀՈՒՆԻՍԻ 8-Ի Հ. 1954-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Արիս Մասիհի Շահդարյանի 07.12.2017թ. h.Շ-985 դիմումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 15.11.2017թ. հ.Կ-10/11/2017-2-0397, հ.Կ-10/11/2017-2-0396, հ.Կ-10/11/2017-2-0394, հ.Կ-10/11/2017-2-0391, հ.Կ-10/11/2017-2-0390, հ.Կ-10/11/2017-2-0388, հ. Կ-10/11/2017-2-0383 և հ.Կ-10/11/2017-2-0381 որոշումները.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Երևանի քաղաքապետի 2017թ. հունիսի 8-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.1954-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)չեղյալ ճանաչել որոշման հավելվածի 18-րդ կետը.
2)որոշման հավելվածի 11-ից 17-րդ կետերի 4-րդ սյունակում «բնակարան» բառը փոխարինել «բնակելի տուն» բառերով, 5-րդ սյունակում «բնակարանին» բառը փոխարինել «մասին» բառով, իսկ «հ.17/3 շենք, բն.1», «հ.17/3 շենք, բն.2», «հ.17/3 շենք, բն.3», «հ.17/3 շենք, բն.4», «հ.17/3 շենք, բն.5», «հ.17/3 շենք, բն.6» և «հ.17/3 շենք, բն.7» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «հ.17/4», «հ.17/5», «հ.17/6», «հ.17/7», «հ.17/8», «հ.17/9» և «հ.17/10» բառերով։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
      



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ