Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

 4497-Ա  12.12.2017թ.

ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ  ՈՒՂՂԱԿԻ  ՎԱՃԱՌՔԻ  ՄԻՋՈՑՈՎ  ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Ստեփանյանի դիմումը` Նոր Նորք վարչական շրջանի, Թևոսյան փողոցի հ.113 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության զբաղեցրած հողամասին  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23052017-01-0208 վկայական) կից` սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի  միջոցով  լրացուցիչ հողամաս տրամադրելու  մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում  է 215.58քմ, որի  ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա /ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, այն է` օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից:/
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի  հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի  գլխավոր  հատակագծի համաձայն՝ հողամասը  գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության /կատեգորիայի/ արդունաբերական օբյեկտների  գոտում,  համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ  հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի  պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով  սահմանված հողամասերի կազմում և գտնվում  է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /ծածկագիր` 01-008-0402-073:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատա-կազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.11.2017թ. հ.18-06/1-Ս-5895 եզրակացությունը.
1.Թևոսյան փողոցի հ.113 հասցեում գտնվող, Արմեն Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 215.58քմ մակերեսով հողամասը, գոյություն ունեցող օբյեկտի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի  միջոցով օտարել (վաճառել) իրեն՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը  կազմում է 975284 ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի  900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 215.58քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման, այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման:  
3.Հողամասի սահմանները  որոշվում են 215.58քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի  հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը  համարվում է ուժը կորցրած։
6.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ  գույքի կառավարման վարչությունների պետերի  վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի ն կատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ