Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

 4501-Ա  12.12.2017թ.

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ»
ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  հ. 604-Ն որոշման հավելվածի 62-րդ կետի 3-րդ ենթակետով և 63-րդ կետով.
1.Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, անձնվեր և արդյունավետ գործունեության համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել.
1)Հայաստանի կոմպոզիտորների միության «Երիտասարդական» հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանին,
2)Հայաստանի կոմպոզիտորների միության «Մանկական և երգչախմբային» մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանին։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ