Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4503-Ա  12.12.2017թ.

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
  


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով.
1.Թույլատրել Երևանի ենթակայության «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) Ընկերության հաշվապահական հաշվեկշռում հաշվառված զրոյական հաշվեկշռային արժեքով, 2004 թվականի արտադրության ՎԱԶ 21074 մակնիշի 771 LL 10 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդով, որպես մեկնարկային գին ընդունելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի կողմից 2017թ. գնահատված շուկայական արժեքը՝ 634.0 հազ.դրամ:
2.Հանձնարարել Ընկերության տնօրենին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված ավտոմեքենային վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը  դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության  տնօրենի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա։


          
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ