Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4507-Ա  12.12.2017թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Նոր-Նորք 8-րդ մ/շ հ.30/1 հասցեում գտնվող կառույցի օտարման համար նախատեսված գումարի վճարման համար Երևանի քաղաքապետարանի  19.06.2017թ. տրված հ.04/11415 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Աստղիկ Մկրտչյանի կողմից 26.10.2017թ. և 07.12.2017թ. նախատեսված գումարի փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.268954 և հ.194866/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 30.06.2017թ., 26.10.2017թ. և 07.12.2017թ. մուտքագրված համապատասխանաբար 2150460 (երկու միլիոն մեկ հարյուր հիսուն հազար չորս հարյուր վաթսուն) դրամ և 275512 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար հինգ հարյուր տասներկու) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Աստղիկ Մկրտչյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  

    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ