Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4509-Ա  12.12.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ.  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի Հ.3514-Ա  ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, վարչական շրջանի գոտևորման նախագիծը  և տարածքում փաստացի ձևավորված նոր քաղաքաշինական իրադրությունը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան» տարածքային ստորաբաժանման 15/11/2017թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-10/11/2017-1-0291 որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 09-ի «Ինքնական կառույցի օրինականացման մասին» հ.3514-Ա որոշումը լրացնել 3.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասի գործառական նշանակությունը  սահմանել արտադրական կառուցապատման»:
2.Որոշման  կատարման հսկողությունը դնել Երևանի  քաղաքապետի  խորհրդական՝   Հ.Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ