Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4510-Ա  12.12.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ.  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի Հ.4407-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ 30.10.2017թ. հ.20/2  N Ե-725 գրությունը.
1.Երևանի քաղաքապետի 2017թ. դեկտեմբերի 06-ի  «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.4407-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում «Սիլիկյան թաղամաս 9-րդ փողոց, հ.13/3» բառերը փոխարինել «Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, հ.13/3» բառերով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ