Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

4511-Ա  12.12.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.3959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.12.2017թ. 20-ել-1206 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 8-ի «Երևանի Արաբկիրի 23-րդ փողոցի հ.14/1 հասցեի բնակելի տանը կից  հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ալբերտ Բագատուրի Սեպյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3959-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Արաբկիրի 23-րդ փողոցի հ.14/1 հասցեի հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
                

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ