Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4512-Ա  12.12.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒԿԱՇԻՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.49/8 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՅԱՆԵ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Անդրանիկի Սիմոնյանի (ծնված 17.04.1951թ.)դիմումը։ Երևանի Լուկաշինի 1-ին փողոցի հ.49/8 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 276.89քմ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 11.09.2017թ. հ.1-0377, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.09.2017թ. հ.11423 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.09.2017թ. հ.20-Ել-901 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Լուկաշինի 1-ին փողոցի հ.49/8 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Լուկաշինի 1-ին փողոցի հ.49/8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գայանե Անդրանիկի Սիմոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 276.89քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 276.89քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Երևանի Լուկաշինի 1-ին փողոց հ.27 տնակ հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Լուկաշինի 1-ին փողոց հ.49/8 >>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։


                                   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ