Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4515-Ա  13.12.2017թ.
 
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ  10-Ի  Հ.4017-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և հաշվի առնելով Ավան համայնքի ավագանու 2000 թվականի ապրիլի 18-ի հ.5/2 որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 10-ի «Երևան համայնքի սեփականություը հանդիսացող գույքի գործառական և դրա զբաղեցրած ու սպասարկման համար ծառայող հողամասի գործառնական նշանակությունները սահմանելու, հասցե տրամադրելու մասին» հ.4017-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Ավան-Առինջ թաղամասի 1-ին մ/շ հասցեում, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 03.11.2005թ. հ.2030986 վկայական) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական նշանակության՝ որպես գրասենյակ, <<ՀՀՇՆ 30.01.2014>> պահանջներին չհակասելու պայմանով:»։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ