Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4516-Ա  13.12.2017թ.
 
 
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի Հ.1989-Ա
ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի Հ.4395-Ա  ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 70-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի  49-րդ, «Վարչարարության  հիմունքների և վարչական  վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.12.2017թ. հ.18-08/1-Չ-544 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 1-ի <<Արշակունյաց պողոտայի հ.17/8 հասցեում գտնվող շինության գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին>> հ.1989-Ա որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝  Արշակունյաց պողոտայի հ.17/8 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` սահմանել  հասարակական կառուցապատման:>>:
2. Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին» հ.4395-Ա որոշման 2-րդ կետում «900015211320 հաշվեհամարին /հողի օտարումից եկամուտներ/» թիվն ու բառերը փոխարինել «900015211288 հաշվեհամարին» թվով ու բառով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ