Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

4519-Ա  13.12.2017թ.

ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.181/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ  ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐՄԵՆ ԷԼՈՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     
Վարչական ակտի ընդունման  համար հիմք է հանդիսացել Արմեն Էլոյանի դիմումը՝ Բաշինջաղյան փողոցի հ.181/1 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի սրահի զբաղեցրած հողամասն (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 19.08.2004թ հ.1129127 վկայական) ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
Քննարկվող հողամասը /ծածկագիր՝ 01-001-212-079/ ընդգրկված չէ  ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.11.2017թ. հ.18-06/1-Է-174 եզրակացությունը.
1.Բաշինջաղյան փողոցի հ.181/1 հասցեում, Արմեն Էլոյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի զբաղեցրած 67.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 304 013 (երեք հարյուր չորս հազար տասներեք) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Բաշինջաղյան փողոցի հ.181/1 հասցեում գտնվող 67.2քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
3.Հողամասի սահմաններ որոշվում են նախկինում թողարկված հ.2914-2004 գլխավոր հատակագծով:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում` որոշումը համարվում է ուժը կորցրած։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
    


      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ