Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

4520-Ա  13.12.2017թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.26Ա ՇԵՆՔԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԿՆՔՎԱԾ
Հ.23/35-506 ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Օկտագոն>> սպառողական կոոպերատիվի լիազորված անձ Արմեն Մանուկյանի դիմումը` Թումանյան փողոցի հ.26ա շենքի հ.2 հասցեում գտնվող մետաղյա ավտոտնակի զբաղեցրած հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27102017-01-0114 վկայական) համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.12.2017թ. հ.18-06/1-Մ-9682 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հարություն Հարությունյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2004 թվականի հունիսի 3-ի հ.987-Ա որոշման հիման վրա, Թումանյան փողոցի հ.26ա շենքի հ.2 հասցեում գտնվող 16.5քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի հուլիսի 14-ին կնքված հ.23/35-506 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն հողօգտագործողների հաշվառման բազայում:
2.Չեղյալ համարել նախկինում թողարկված հ.1927-2004 գլխավոր հատակագիծը։
3.Ընդունել ի գիտություն, հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


    
    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ