Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   

 4523-Ա  13.12.2017թ.

ՀՐ. ՔՈՉԱՐԻ  ՓՈՂՈՑԻ  Հ.8  ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԻՎ 3 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ  ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Խաչիկ Սարգսյանի  դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թ. ապրիլի 21-ի հ. 847-Ա որոշման հիման վրա, Հր. Քոչարի փողոցի հ.8 շենքի  բակում գտնվող, 2009 թվականի ապրիլի 9-ին  անշարժ գույքի առուվաճառքի հ. 2138 պայմանագրով ձեռք բերված,  իր սեփականությունը հանդիսացող թիվ 3 մետաղյա ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 29.04.2009թ. հ. 2537397 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և  անվանափոխություն  կատարելու  մասին։
Հր. Քոչարի  փողոցի հ.8 շենքի թիվ 3 մետաղյա ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում  է 1063972 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ,  53-րդ, 59-րդ և  60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ,  466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու  2016թ. դեկտեմբերի 21-ի  հ. 648–Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածով.
1.Լիազորել  Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Խաչիկ Սարգսյանի հետ կնքել համաձայնագիր՝   Հր.Քոչարի փողոցի հ. 8 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող թիվ 3 մետաղյա ավտոտնակի զբաղեցրած 27,5քմ  մակերեսով հողամասի համար 12.08.2005թ. կնքված  վարձակալության հ. 25968 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրում <<Գևորգ Պետրոսյանը>> բառերը փոխարինել <<Խաչիկ Սարգսյանը>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020 թվականի  հունվարի  31-ը.>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել  <<( այդ    թվում` ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինություն)>>բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի  6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի  8-րդ  կետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան  վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի 3/երեք/ տոկոսը, որը  կազմում է 13593 /տասներեք հազար հինգ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար կազմում է 16476 ՀՀ դրամ:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ