Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.12.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
4525-Ա 13.12.2017թ.

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽՈՐԴԱՆՈՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ   
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Գառնիկ Ներսիսյանի  դիմումը` Երևանի քաղաքապետի 2003թ. դեկտեմբերի 12-ի հ. 2440-Ա  որոշման հիման վրա, Ա. Ավետիսյան փողոցի հ.1/3 հասցեում  գտնվող, 2010 թվականի օգոստոսի 26-ին  անշարժ գույքի առուվաճառքի  հ.2428 պայմանագրով ձեռք բերված, իր սեփականությունը հանդիսացող խորդանոցի  /անշարժ  գույքի սեփականության  /օգտագործման/  իրավունքի  գրանցման 31.08.2010թ. հ. 2763430 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն  կատարելու  և  անվանափոխություն  կատարելու  մասին։
Ա. Ավետիսյան փողոցի հ. 1/3 խորդանոցի  կադաստրային  արժեքը  կազմում  է  778219 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի   հ.648–Ն որոշմամբ  հաստատված  հավելվածով.
1.Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես  Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Գառնիկ Ներսիսյանի հետ կնքել համաձայնագիր` Ա. Ավետիսյան փողոցի հ.1/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող  խորդանոցի  զբաղեցրած 20,1քմ  մակերեսով հողամասի  համար 2003 թվականի  դեկտեմբերի 22-ին կնքված վարձակալության  հ. 677/6-ԱԳ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով պայմանագրում հետևյալ  փոփոխություններն  ու լրացումները.
1)պայմանագրում <<Արամ Ահարոնյան>> բառերը  փոխարինել <<Գառնիկ Ներսիսյան>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը.>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել << ( այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի  6-րդ  կետը  լրացնել  նոր՝  6.7  ենթակետով,  հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով  հրաժարվել պայմանագրից>>.
6)պայմանագրի 8-րդ կետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան  վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի 5/հինգ/ տոկոսը, որը  կազմում  է 16558 /տասնվեց հազար հինգ հարյուր հիսունութ / ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը 1 քմ-ի համար կազմում  է  16476ՀՀ դրամ:>>.
7)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը  փոխարինել  <<900035311027>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը  դնել  Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ